Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել բաղձալի խաղաղության, Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, ճանապարհների ապաշրջափակման և ազատ առևտրի մասին, Ադրբեջանում հնչող հրապարակային հայտարարություններն ու պատմական պնդումները հաճախ այլ իրականության մասին են վկայում։
Ադրբեջանցի օգտատերերը, վերլուծաբաններն ու տարբեր քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ շարունակում են հրապարակային խոսքում անդրադառնալ Հայաստանին և հայերին՝ հաճախ հայկական տեղանունները ներկայացնելով ադրբեջանական անվանումներով։ Խոսքը միայն Տիգրանաշենի՝ ադրբեջանական անվանմամբ Քյարքիի մասին չէ։
Ադրբեջանցի վերլուծաբան Նուրլան Հաջիևը Թալինի տարածաշրջանի Ալագյազ գյուղի պատմությունն իր հրապարակման մեջ ներկայացնում է ադրբեջանական և հրեական բնակության համատեքստում՝ պնդելով, թե գյուղի տարածքում գտնվող միջնադարյան գերեզմանաքարերը ադրբեջանական ծագում ունեն։
Հաջիևը գրում է. «Ներկայիս Հայաստանի Ալագոզ (Էգեգիս) գյուղի մոտակայքում կան 1266-1346 թվականների գերեզմաններ: Գերեզմանատունը ներկայումս համարվում է աշխարհի ամենահին հրեական գերեզմանոցներից մեկը: Ինչ հետաքրքիր է, որ քարերի վրա թուրքական և մուսուլմանական անուններ կան։ Այնտեղ մնացել է մոտ 40 գերեզմանաքար, մոտակայքում հայտնաբերվել է ևս 30-ը: Նրանցից ոմանք ունեն եբրայերեն և արամերեն լեզուներով գրվածքներ։ Ալագազ գյուղում բնակվել է շիայական ծագումով 223 ադրբեջանցի և գործել է 33 ֆերմա»,- գրել է նա։
Ադրբեջանցի վերլուծաբանը նաև պնդում է, թե հայերը բռնի տեղահանել են ադրբեջանցիներին իրենց «պատմական և էթնիկ հողերից» և հետագայում բնակություն հաստատել այդ տարածքներում։
Եզդիաբնակ Ալագյազի վարչական ղեկավար Ջասմ Մախմուդովից փորձել են պարզել, թե ինչ գիտեն գյուղում պահպանված հին գերեզմանների և դրանց պատկանելիության մասին։



.jpg)
Մախմուդովի խոսքով՝ ադրբեջանական հրապարակումներում ադրբեջանցիների անուններով ներկայացվող գերեզմանաքարերի վերաբերյալ նման պնդումները չեն համապատասխանում գյուղի բնակիչների ունեցած տեղեկություններին։ Եդիական անուններ կարելի է հանդիպել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ թուրքական, քրդական ու արաբական աշխարհում։
«Այստեղ հարյուրամյակներով հայեր ու եզդիներ են ապրել։ Կողք կողքի ապրել են նաև այլազգիներ, այդ թվում՝ հրեաներ։ Հիմա, երբ այն ներկայացվում է որպես ադրբեջանական, սխալ է»,- ասաց Մախմուդովը։
Ալագյազի վարչական ղեկավարի խոսքով՝ տարբեր ազգությունների համատեղ բնակությունը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ որևէ տարածքի նկատմամբ հետագա տարածքային կամ պատմական պահանջ ներկայացնելու համար։
«Գյուղում հին գերեզմանոց կա, որը պահպանվում է, սակայն որևէ ապացույց չկա, թե այդտեղ ովքեր են հուղարկավորված։ Ամեն դեպքում նորից նշեմ, որ անհիշելի ժամանակներից այստեղ բնակություն են հաստատել եզդիները, և մինչև հիմա շարունակում ենք ապրել»,- եզրափակեց համայնքի ազգությամբ եզդի ղեկավարը։

Բաց մի թողեք
Ռուսաստանը որսում է ուկրաինական գնացքները
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա
«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. Լուսանկարներ