Մի հավատացեք իշխանական ու իշխանամերձ հերյուրանքներին, թե ընդդիմությունն այնքան չար է, որ ուզում է՝ երկիրը ծանր վիճակի մեջ հայտնվի, կորուստներ ունենա, տնտեսական կոլապս ու ճգնաժամեր լինեն, որի արդյունքում հնարավոր է իշխանափոխություն տեղի ունենա:
Հրապարակ թերթը գրել է․ Մի հավատացեք, թե ընդդիմությունը տխրում է մեր երկրի եւ ՀՀ քաղաքացիների հաջողություններով, չի ուզում, որ զբոսաշրջիկներ եւ հյուրեր ժամանեն Հայաստան, որ մեզանում կարեւոր միջազգային ֆորումներ կայանան, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն միջազգային տարբեր իրադարձությունների:
Դրանք կեղծ, զրպարտչական տեսակետներ են: Այսպես կոչված` սեփական արշինով ընդդիմությանը չափելու արդյունք: Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց մեծ մասի սիրտը շատ ավելի է ցավում իրենց երկրի համար, եւ մեր երկրի զարգացումն ու առաջընթացը նրանք շատ ավելի են ուզում, քան իշխանական կաբինետներում տաքուկ տեղավորված, հանրային բյուջեից ահռելի աշխատավարձեր ստացողներինը:
Պորտաբույծների, անարժանորեն պետական բարձր պաշտոններ ու կարգավիճակ ունեցողների այս խավը շատ ավելի վատ քաղաքացիներ են, քան պետական պաշտոն չունեցողների բանակը: Բայց նրանց գործունեության` տգիտության, անփորձության, ապաշնորհության արդյունքում են մեր երկրի վերջին 8 տարվա խնդիրները գոյացել:
Մենք` իրենց քննադատողներս, անկեղծորեն ուրախ ենք, որ Հայաստանում COP17 համաժողով է կազմակերպվում, որեւէ պետության ղեկավար ժամանում է Երեւան, կամ Պլասիդո Դոմինգոյի նման աշխարհահռչակ երգիչը համերգ է տալիս: Հայաստանը լավ երկիր է եւ կարող է շատ ավելի լավը լինել, եթե լավ իշխանություն ունենա:
Եթե ազատվի պորտաբույծների, երկիրը չսիրող բոռերի այս խառնամբոխից, որոնք չեն գիտակցում, թե ինչ «մարգարիտ» է իրենց ձեռքում հայտնվել:

Բաց մի թողեք
Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները
Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու
«Արու» է, բայց վախենում է մասնակցել բանավեճի