30/10/2026

EU – Armenia

Ուշագրավ ակտիվություն Թրամփ-Էրդողան շփումներում․ 2 օրում 2 անգամ կապ են հաստատել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թրամփն Էրդողանին հաջողություն է մաղթել «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) առաջնորդների գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Թրամփը հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված և մի շարք երկրների առաջնորդների մասնակցությամբ ընթրիքի ընթացքում, զանգահարել է Էրդողանին

Էրդողանն իր հերթին ԱՄՆ նախագահին է փոխանցել ընթրիքին մասնակցող առաջնորդների ողջույնները։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ԹՊԿ 13-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Անկարայում։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանը։ Էրդողանը նաև ընդգծել է, որ ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող կազմակերպությունը դարձել է Կենտրոնական Ասիայում կայունության և անվտանգության հենարան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էրդողանին հաջողություն է մաղթել Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովի անցկացման գործում։

Նշենք, որ երկու նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները: