«Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։ Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է, թե անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ անգամ բացել են ու խուզարկել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։ Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրված, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման»։


Բաց մի թողեք
ՌԻԴ-ի ծրագիրը մնացել է թղթի վրա
2 ամբիոնի վարիչ՝ 1 ուսանողի ցուցմունքով
Նիկոլ Փաշինյանն արդեն ճնշել է ու արդյունքի չի հասել