«Կեղծ» (shell) ընկերությունները և հոնկոնգցի առևտրականները եվրոպական ապրանքները հասցնում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին
Հետազոտողները պարզել են, որ մինչ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման ուղղությամբ, այսպես կոչված «բարձր առաջնահերթություն ունեցող» ապրանքները Եվրոպայից անարգել և ուղղակիորեն հոսում են դեպի Ռուսաստանի ռազմական մեքենա։
Ըստ վերլուծաբան Սամուել Բիկետի, ով վերջերս Գերմանիայի խորհրդարանում ցուցմունք է տվել այս առևտրի վերաբերյալ, եվրոպական ընկերությունները շարունակում են ռազմական գործողությունների համար կենսական նշանակություն ունեցող արտադրանքն ուղարկել Հոնկոնգ՝ «կեղծ» ընկերությունների ցանցի միջոցով։
Նա և իր գործընկերները «Հոնկոնգում ազատության կոմիտե» (Committee for Freedom in Hong Kong Foundation – CFHK) հիմնադրամից՝ մի բարեգործական կազմակերպությունից, որն աջակցում է Չինաստանի այս տարածքում գործող ժողովրդավարամետ ակտիվիստներին և քաղբանտարկյալներին, վերլուծել են Հոնկոնգի միջոցով ապրանքների հոսքը՝ սկսած 2022 թվականին Ռուսաստանի կողմից իրականացված լայնամասշտաբ ներխուժումից։
«Հոնկոնգը դարձել է արևմտյան՝ բարձր առաջնահերթություն ունեցող տեխնոլոգիաների՝ աշխարհում ամենախոշոր տարանցիկ հանգույցը, որոնք սնուցում են Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում», — եզրակացրել են հետազոտողները։
ԵՄ-ն ձգտել է ստեղծել պատժամիջոցների և արտահանման վերահսկողության այնպիսի համակարգ, որը կլինի համահունչ, համակարգված և փոխլրացնող։
Սակայն, ըստ CFHK-ի, Ռուսաստանի մաքսային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ համահունչությունը ավելի շուտ հռչակագրային բնույթ է կրում, քան գործնական։
«Տվյալների վերլուծությունն ավելի է բարդացել, քանի որ Ռուսաստանն այլևս ամբողջությամբ չի հրապարակում մաքսային տվյալները», — ասել է Բիկետը Rapporteur-ին, սակայն հավելել է, որ առանձին ընկերությունների գործունեության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առևտուրը շարունակվում է։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Հոնկոնգը կատարյալ տարանցիկ հանգույց է նման ապ Օրինակ՝ ապրիլին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց հոնկոնգյան «Woeroon Electronic Sourcing» ընկերության նկատմամբ։ Այն Ռուսաստանին ուղղվող՝ այսպես կոչված «Ընդհանուր բարձր առաջնահերթության ապրանքների ցանկում» (Common High Priority List՝ CHPL) ընդգրկված ապրանքների ամենախոշոր առևտրային ընկերությունն է։ Պատժամիջոցները կիրառվեցին այն բանից հետո, երբ Բիկետն ու նրա թիմը ընկերության մասին տեղեկացրին Բրյուսելում պատժամիջոցների կիրառման համար պատասխանատու մարմիններին։
CHPL-ը ապրանքների 50 առանձնահատուկ կարևոր կատեգորիաներից բաղկացած ցանկ է, որը համատեղ կազմել են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։ Այս ապրանքներն անհրաժեշտ են Ռուսաստանին՝ իր սպառազինության արդյունաբերության համար։ Դրանց թվում են էլեկտրոնային բաղադրիչներ (օրինակ՝ պրոցեսորներ և միկրոչիպեր), կապի ու նավիգացիայի սարքավորումներ, ինչպես նաև մեխանիկական մասեր, օրինակ՝ գնդիկավոր առանցքակալներ։
«Սակայն եվրոպական CHPL ապրանքների՝ Հոնկոնգի միջոցով դեպի Ռուսաստան հոսքը ընդմիշտ դադարեցնելու միակ իրական միջոցը բանկերի թիրախավորումն է», — ասում է Բիկետը։
Դրա համար ԵՄ-ն պետք է համագործակցի ԱՄՆ-ի հետ, համակարգի իր պատժամիջոցային քայլերը և պատրաստ լինի Չինաստանի հակաքայլերին։ «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի որոշակի զոհողությունների, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել պատժամիջոցների արդյունավետ քաղաքականություն»։
Բիկետը, ով երկար տարիներ Հոնկոնգում աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան, խորհուրդ չի տալիս թիրախավորել խոշոր խաղացողներին։ Ավելի փոքր բանկի թիրախավորումը շղթայական ազդեցություն կունենա և, հավանաբար, կստիպի մյուս չինական բանկերին դադարեցնել նման գործարքների սպասարկումը։
«Չինաստանը հակված չէ սրել իրավիճակը», — ասաց Բիկետը։ Պեկինը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի՝ թիրախավորելով նմանատիպ չափի և նշանակության մի ընկերության, թեև նա շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է հարվածել ԵՄ մատակարարման շղթաներին՝ պատժամիջոցներ կիրառելով այնպիսի ընկերությունների նկատմամբ, որոնք փոքր են, բայց կենսական նշանակություն ունեն որոշակի ոլորտների համար։


Բաց մի թողեք
Ես մասնակցեցի ԵՄ ընտրական քննությանը. Ահա թե ինչպես անցավ այն
Ֆրանսիայի նախագահի թեկնածուները բանավեճի ժամանակ քննադատության են ենթարկում Մարին Լը Պենին
Ավելին, քան պարզապես գումար. ԵՄ-ի կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը «բեկումնային» նշանակություն կունենա ոլորտի համար