01/09/2026

EU – Armenia

Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր

Ամեն տարվա այս օրը կարծես նորից բացվում են մանկության ու երիտասարդության դռները․ դպրոցների ու համալսարանների բակերը լցվում են ծաղիկներով, սպասումով, նոր երազանքներով և ապագայի հանդեպ հավատով։

Գիտելիքը ճանապարհ է, որի վերջը երբեք չի երևում, որովհետև յուրաքանչյուր ձեռք բերված գիտելիք նոր հորիզոնների սկիզբն է։

Այս Սեպտեմբերի 1-ն ինձ համար առանձնահատուկ է նաև որպես հայր։ Իմ սիրելի դուստրը՝ Արևիկ Սարգսյանը, այսօր իր կյանքի նոր ճանապարհն է սկսում՝ որպես Եվրոպական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի։ Իսկ իմ մյուս սիրելի դուստրը՝ Էլլա Սարգսյանը, իր գիտելիքի և մասնագիտության ճանապարհն է շարունակում Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի Քույրական բաժնում։

Թող բոլոր ուսումնառողների ընտրած ճանապարհները լինեն լուսավոր, ձեր ձեռք բերած գիտելիքները՝ ոչ միայն մասնագիտություն, այլև մարդ լինելու մեծ արվեստ։ Թող երբեք չպակասի սովորելու ցանկությունը, երազելու համարձակությունը և դժվարությունների առաջ չնահանջելու ուժը։

Այսօր բոլորիսն սիրտերը լցված են հպարտությամբ ու հուզմունքով։ Մեր երեխաներն արդեն բացում են կյանքի նոր էջերը, և ես միայն մեկ ցանկություն ունեմ՝ թող բոլորի ճանապարհին միշտ լույս լինի, որովհետև գիտելիքով զինված մարդը երբեք չի կորցնում իր ճանապարհը։

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի, դպրության և նոր սկիզբների օրը։

Սիմոն Սարգսյան