Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ:
Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը:
Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը:
Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը և վերջին շրջանում թաքնվում էր Աշտարակ քաղաքում:
Հետախուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր` մինչ Վրաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգի ավարտը:
Բաց մի թողեք
Կրակոցներ` Մալաթիայում. տան ապակիներ են վնասվել
Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը
Վարորդն ու ուղևորը մալուխներ ու սարքավորումներ են գողացել գործարանից. Տեսանյութ