Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում լուր է տարածվել, թե Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:
«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»,- նշված էր Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում։
Իրականությանը չեն համապատասխանում տարածված լուրերը։ Այդ մասին ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մեր աղբյուրը։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները շարունակում են նոր բնակարաններ ձեռք բերել
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում