Սեպտեմբերի 5-ին «Երևան» երկաթուղային կայարանի շենքում մեկնարկել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության։
Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ոլորտի ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոլորտի պրոֆեսիոնալներին ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։ Միաժամանակ, այցելուները կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի ոլորտային առաջարկներին ու ծառայություններին։

Իր բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։
«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ», – նշել է Ալեքսեյ Մելնիկովը։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Միջոցառման կազմակերպիչն է «Neo Concept» ընկերությունը, հովանավորը՝ Dilijan Inn հյուրանոցը, պաշտոնական գործընկերը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, իսկ տեղեկատվական գործընկերը՝ Զբոսաշրջության միավորված ֆեդերացիան։


Բաց մի թողեք
Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ․ Օվերչուկ
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Հայաստանն ու Թուրքմենստանը՝ գազի խնդիր