06/09/2026

EU – Armenia

Մի՞թե կարող էին վեց ամիս բանակցել ապարդյուն

Հիշեցնեմ, որ այս պատմությունը 2021 թվականի հունիսից է։ Ես բազմիցս նշել եմ իմ տելեգրամյան ալիքի բաժանորդների համար, որ Բայդեն–Պուտին այդ հանդիպումով ըստ էության մեկնարկեց բանակցային մի՝ գրեթե վեցամսյա շրջան, բազմամակարդակ, որը նախորդեց ուկրաինական պատերազմին։

Բանակցում էին թե ԱԳ նախարարների, թե պաշտպանության նախարարների, թե ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Պետքարտուղարի տեղակալ Նուլանդի մոսկովյան եռօրյա այցի համար անգամ չեղարկվեցին պատժամիջոցներ։

Ի՞նչ էին բանակցում գրեթե վեց ամիս։ Եվ միթե՞ կարող էին վեց ամիս բանակցել ապարդյուն։ Թե՞ բանակցում էին Ուկրաինայում անխուսափելի դարձող պատերազմի «կարմիր գծերի» կառավարման տրամաբանության շուրջ, որպես երկու միջուկային գերտերություններ, որոնք կարող են ոչնչացնել միմյանց ու մարդկությունը։

Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ արդեն ավելի քան չորս տարի շարունակվող մասշտաբային պատերազմում կարմիր գծերը, էսկալացիայի աստիճանները կարծես թե բավականին կառավարվում են։

Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը