07/09/2026

EU – Armenia

Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը

Այսօր Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատի հատվածում ողբերգական դեպք է տեղի ունեցել. վթարի է ենթարկվել հեծանվորդը։

ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ փոխանցեցին. «Այսօր ժամը 6,48-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Շահումյան բնակավայրի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի։

Արտաշատի շտապօգնության կայանից ժամանած խումբը արձանագրել է մոտ 60 տարեկան տղամարդու մահը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական»։