07/09/2026

EU – Armenia

Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի համակարգում արձանագրվել են դեպքեր, երբ աշխատակիցները խնդիրները լուծելու փոխարեն փորձել են արհեստական բանականության օգնությամբ պատասխաններ ներկայացնել։

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանը նշել է, որ նման դեպքերը չեն մնում աննկատ, և պատասխանատու աշխատակիցները ենթարկվում են պատասխանատվության։

«Մենք տեսնում ենք, երբ աշխատանքը փաստացի չի կատարվում, սակայն փորձում են այն արհեստական բանականության միջոցով ներկայացնել որպես լուծված խնդիր։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ մեկը մտածել, որ հնարավոր է չկատարված աշխատանքը պարզապես ԱԲ-ի օգնությամբ թաքցնել»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։