07/09/2026

EU – Armenia

«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV) կազմակերպել է «Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում։

Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, համալսարանների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

Բանախոսել են «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և «TEPAV»-ի հիմնադիր տնօրեն Գյուվեն Սաքը։

Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական առաջընթացի ազդեցությունը գործընթացի վրա, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության հնարավորությունները։