Փաստաբան Արա Ղազարյանը նաև կասկածի տակ է դնում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու հիմքերը։
«Պատկերացրեք քննիչին՝ սեղանի շուրջ նստած գրում է՝ կալանքն անհրաժեշտ է, որ նա փախուստի չդիմի։ Պատկերացրեք՝ նրա դիմաց այդ պահին պառկած է մարդ՝ կիսագիտակից։ Այդ մարդը ո՞նց կարող է փախուստի դիմել։ Երկրորդ հիմքը կալանքի՝ դա միջամտելն է։ Այդ գործը շատ հին գործ է, այսինքն՝ միջամտության ռիսկը, որը պետք է լինի հրատապ, վերացել է։ Կամ ո՞նց պիտի միջամտի, երբ մարդը նույնիսկ դժվար է խոսում։ Եթե կա, թող որոշումը փաստերով ցույց տան, ոչ թե վերացական։
ՄԻԵԴ-ը էնքան ա հոգնել կալանքի հարցերով նույն բանը ասելուց, որ արդեն պարզեցված ընթացակարգով որոշում է կայացնում՝ երկու էջով, փաստերն էլ չի շարադրում։ Ասում է՝ փաստերի մեր հետազոտմամբ գործը նույնն է, ինչ բազմաթիվ գործերով, որոնց դեպքերում ասել ենք սա-սա-սա։ Էնքան շատ են կրկնվում ՀՀ-ից անհեթեթ կալանքների վերաբերյալ դիմումները, որ ՄԻԵԴ-ը հարկ չի համարում վճիռը նորմալ գրելու։ Ասում է՝ հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել»։

Բաց մի թողեք
Ես չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ
Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան