08/09/2026

EU – Armenia

Մոսկվան և Կիևը պատրաստ են․ նոր շրջադարձ

Կիևը ցանկանում է վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Հրատարակությունը նշում է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության նվազեցման հարցը ձմռանը՝ միաժամանակ փորձելով վերսկսել ավելի լայն խաղաղ բանակցությունները։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումներից հետո, Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ ուղերձն այն է, որ «ռուսները պատրաստ են բանակցությունների»։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի շարունակվող հարձակումները, Զելենսկին շարունակում է կասկածամիտ մնալ։

Հնարավոր վստահության ամրապնդման միջոցառումները կարող են ներառել էներգետիկ ենթակառուցվածքների, հացահատիկի մատակարարման, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի և գազի վերաբերյալ համաձայնագրեր։

Զելենսկու խոսքով՝ նպատակն է գտնել միջոցներ, «որոնք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը»։

Նա կարծում է, որ Պուտինը կարող է ավելի մեծ ճկունություն ցուցաբերել, քանի որ «չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին» ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ։

Միևնույն ժամանակ, Զելենսկին զգուշացրել է, որ Ռուսաստանը ձմեռը դիտարկում է որպես Ուկրաինայի վրա ճնշումը մեծացնելու հնարավորություն. «Ռուսաստանը իսկապես կարծում է, որ այս ձմեռը կարող է օգնել նրանց կոտրել մեզ»։

Ըստ Axios-ի, Կիևը ցանկանում է վերսկսել բանակցությունները սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ «Առանց երկխոսության… մենք արդյունքի չենք հասնի», – մեջբերում է թերթը Զելենսկու խոսքերը։

Ռուսական կողմը ամերիկացի բանակցողներին ասել է, որ պատրաստ կլինի վերսկսել Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո։ Այս մասին էլ հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարության հայտարարությանը։

«Սեպտեմբերի 18-20-ը նախատեսված Դումայի ընտրություններից հետո պետք է համաձայնեցվի Ռուսաստանի նոր դիրքորոշումը։ Մենք պետք է պատրաստվենք [բանակցությունների] նոր փուլի», – հայտարարել է Ելիսեյան պալատը։