Առավոտյան ժամը 9։15 ֊ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին աշխատավայրից հակակոռուպցիոնի աշխատակիցները նստեցրել են մեքենան ու տարել։
Ըստ տեղեկությունների՝ նրան տեղափոխել են Երևան` հակակոռուպցիոն կոմիտե։
Նրա դեմ հիշեցնենք, դիմում էր ներկայացրել նախկին համայնքապետ Բագրատ Զաքարյանը` յուրացումների ու չարաշահումների մասին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի ձերբակալության պատճառների թվում մեկը համացանցում տարածված ձայնագրությունն է, որում Մեղրիի համայնքապետը հայհոյանքներ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Միաժամանակ, մեր տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև դիզվառելիքի հնարավոր յուրացման հետ կապված հանգամանքը։
Ըստ աղբյուրների` իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մաքսանենգ ճանապարհով դիզվառելիքի յուրացման խոշոր դեպք, որն իբրև առնչվում է համայնքապատի շրջապատի հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցում են.
«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»:


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները