Վերջին ամիսներին ոստիկանությունը կարծես «զենքի որսի» լայնածավալ գործընթաց է սկսել։ Տարբեր անձանց բնակարաններում, ավտոտնակներում, անգամ գերեզմանոցներում պարբերաբար հայտնաբերվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի մեծ խմբաքանակներ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այդ գործընթացի շրջանակում խուզարկություն է իրականացվել զորամասերից մեկի 2-րդ ջոկի հրամանատար, սերժանտ Մկրտիչ Մարգարյանի բնակարանում։ Խուզարկության արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, հայտնաբերվել է ապօրինի պահվող ռազմամթերք՝ այդ թվում ինքնաձիգներ, գնդացիրներ և մոտ 50 փամփուշտ։
Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերված զենք-զինամթերքը ՊՆ-ի սեփականությունն է եղել։
Մկրտիչ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նրան չեն կալանավորել։ Ընտրվել է ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց։

Բաց մի թողեք
Հարուստ եք` գնացեք, ուրիշ տեղ հող առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին
ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին»
«Կատոկել», ապա բանտ գցել