15/09/2026

EU – Armenia

ՀԱՊԿ-ն որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի. Ռուբինյան

ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգության ապահովման գործոն գոյություն չունի։ Հետևաբար, անհնար է որևէ բան որևէ բանով փոխարինել։

Դրա մասին սեպտեմբերի 14-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում բացերի լրացման քաղաքականությանը, ապա այն կապված է նաև պաշտպանական և քաղաքական համագործակցության դիվերսիֆիկացման հետ. մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Անվտանգության ոլորտում բացը բխում էր խաղաղության բացակայությունից»,- նշել է Ռուբինյանը։