15/09/2026

EU – Armenia

Բելառուսի դեպքում հույզերը շատ են, Ադրբեջանի դեպքում՝ չկան

ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը քննադատել է իշխանության վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և Բելառուսի հետ կապված հարցերի նկատմամբ՝ նշելով, որ նույն կոշտ արձագանքը չի դրսևորվում Ադրբեջանի դեպքում։

Նա, դիմելով իշխող ուժի ներկայացուցիչներին, ընդգծել է, որ իրենց արձագանքների մեջ հակասություն է տեսնում։

«Գիտե՞ք՝ որտեղ է դիսոնանսը. դուք այդքան էմոցիոնալ, խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին»,- ասել է Վարդևանյանը։