Երեկ՝ հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Բաց մի թողեք
Թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, 10 ձերբակալված․ մանրամասներ երևանյան խուզարկությունից․ Տեսանյութ
10 անձ ձերբակալվել է, 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք․ Լուսանկար
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ