ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի երկրորդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գագիկ Հ․-ն գտնվել է Երևան քաղաքի Արամի և Աբովայն փողոցների խաչմերուկում, որտեղ էլ ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով քրեական հետախույզները ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել։ Նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով և մոխրացված հետքերով կաթուցիչ, ինչպես նաև՝ ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Հ․-ն նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը