Հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նարինե Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նանսենի փողոցի 10 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը, մուտք գործել ներս, սեղանին ամրացված զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել է գումարը և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները