12/10/2026

EU – Armenia

Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ

Եվրախորհրդարանի պատգամավոր և «Հանրային տրիբունա» կուսակցության հիմնադիր Ռաֆայել Գլյուքսմանը հաղթել է Ֆրանսիայի սոցիալիստների և նրանց դաշնակիցների՝ ձախակենտրոն կուսակցությունների նախնական ընտրություններում, որոնք որոշում էին 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուին։

Այս մասին հաղորդել է Le Monde պարբերականը։

Գլյուքսմանը ստացել է ձայների 66.13%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Օլիվիե Ֆորը՝ 14.48%-ով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Սեգոլեն Ռուայալը, որը 2007 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ էր հասել՝ 7.62%-ով։

Նախնական ընտրություններում քվեարկել է ավելի քան 120,000 մարդ։

Ի դեպ, հաղթանակից հետո Ռաֆայել Գլյուքսմանի վրա ալյուր են ցողել։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Փարիզի 20-րդ շրջանում։ Գլյուքսմանը իր հաղթանակը նշում էր իր կողմնակիցների հետ La Cantine de Belleville-ում։ Երբ քաղաքական գործիչը դուրս է եկել տաքսի նստելու, անհայտ հարձակվողը ալյուր է ցանել նրա վրա և անհետացել։

Ռաֆայել Գլյուքսմանը խորհրդային հայտնի հետախույզ Ռուբին Գլյուքսմանի թոռն է։