Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանը հարվածել է Խարկովի էներգետիկ օբյեկտներին՝ չնայած Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված էներգետիկ հրադադարին։
«Ակնհայտ է, որ Պուտինը չի կարդում Truth Social-ը։ Ռուսաստանը Թրամփի էներգետիկ հրադադարին արձագանքել է Խարկովի էլեկտրակայանի վրա թիրախային հարվածով։ Պետք է դադարեցնել պատերազմն իրականում, ոչ թե միայն Թրամփի սոցցանցերում», – ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ կիրակի օրը հարձակումների հետևանքով զոհվել է վեց մարդ։ Խարկովում մթերային խանութի վրա հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս 20-ը, այդ թվում՝ երկու երեխա։
Եվս երեք մարդ զոհվել է Արևմտյան Ուկրաինայում։
Թրամփն ավելի վաղ Truth Social-ում հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Սակայն Զելենսկին այս հայտարարությունը որակել է որպես իր համար նորություն, իսկ Մոսկվան դեռևս հրապարակայնորեն չի հաստատել հրադադարի վերաբերյալ իր համաձայնությունը։

Բաց մի թողեք
Խորհրդային հետախույզի թոռը՝ Ֆրանսիայի հաջորդ նախագա՞հ
Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»
Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել. Լուսանկար