Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, ովքեր ևս չեն տուժել։


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար