22/10/2026

EU – Armenia

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար. Լուսանկար

Ռումինիան պատրաստակամ է ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը։

Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն՝ X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։

«Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։

Blog Image