«Ադրբեջանը հասկացել է, որ որքան երկար ձգձգվի խաղաղության պայմանագրի ստորագրումը, այնքան ավելի շատ զիջումներ կարող է կորզել Հայաստանից»․ նման կարծիք է հայտնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին՝ պատգամավորը շեշտել է, որ այդ հարցում որոշում կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանին, և Ադրբեջանի նախագահը չի կարող թելադրել երկրի հիմնական օրենքի բովանդակությունը։
«Մենք խոսում ենք մեր պետականության մասին, Հայաստանը խաղալիք չէ»,- հայտարարել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգը դարձրել է նախընտրական քարոզչության առանցք, սակայն հանրությանը չի ներկայացրել, թե ինչ նոր պահանջներ կարող է առաջ քաշել Ադրբեջանը։ Կարապետյանը պնդել է, որ իշխանությունները հասարակությունից թաքցնում են բանակցային գործընթացի մանրամասները՝ այդպիսով փորձելով ստանալ քաղաքացիների աջակցությունը։
Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում առանցքային խնդիրը անվտանգության հստակ երաշխիքների բացակայությունն է։ Նա ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ մշակված փաստաթուղթը չի կարող ապահովել կայուն խաղաղություն, եթե դրա իրագործման համար չկան գործուն մեխանիզմներ։
Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ձգտի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռություն ձևավորել՝ բացառելով Ադրբեջանի դիրքորոշումից ամբողջությամբ կախված մնալու վտանգը։ Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության և խաղաղության ապահովման հիմքը պետք է լինի ոչ թե Ադրբեջանի բարի կամքը, այլ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։
Նարեկ Կարապետյանը նաև կոչ է արել հանրությանը ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ, իր պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ճանապարհային զիջման է գնացել՝ դեռևս չունենալով ստորագրված խաղաղության պայմանագիր։


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում
Ի՞նչ եք զգում, երբ հայ զինվոր է վախճանվում․ Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ
Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում