Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ «բաց հարցերի թիվը զգալի նվազել է»։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե իբր ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը»։
«Լիարժեք խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»,- հավելել է Բարամովը:

Բաց մի թողեք
Մի ժամանակ կայսրությունները երկաթուղի էին կառուցում, հիմա՝ չիպեր
Աթենքում Թուրքիան և Հունաստանը չեն լուծել իրենց պատմական հակասությունները
Հայաստանը չունի պահուստային արժույթ, հսկայական ներքին շուկա