Հայաստան իր այցը սկսած ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստանի Ինժեներական քաղաքում քննարկել է «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման գաղափարը:
«Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով», հայտարարել է Փաուերը:
Ըստ գաղափարի, կենտրոնում կլինեն կենսագործունեության տարբեր ոլորտներում, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի մշակումներ իրականացնող լաբորատորիաներ:
Սա Հայաստանի տնտեսության համար իհարկե կարեւոր նորություն է, որն իրականություն դառնալու պարագայում անշուշտ կարող է դասվել հայ-ամերիկյան փոխգործակցության առարկայական օրինակների շարքին:
Իհարկե դեռեւս չկան մանրամասներ, թե խոսքն ինչ ծավալի ներդրումային ծրագրի մասին է եւ այն ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է խոստանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, ընդ որում նաեւ Հայաստանի համար կարեւոր՝ ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական աջակցության իմաստով:
Հայաստանում ՏՏ ներուժի հանգամանքը անշուշտ վաղուց արձանագրված է, սակայն վաղուց գոյություն ունի նաեւ մեկ այլ հանգամանք՝ այդ ներուժը ըստ էության դրսեւորվում է գերազանցապես արտաքին պատվերների դաշտում, իսկ ահա Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներուժի գեներացիան մեղմ ասած ունի բարելավման էական անհրաժեշտություն:
Հայաստանի համար սա տնտեսության համակարգային խնդիր է՝ բարձրտեխնոլոգիական ներուժի ներգրավումը Հայաստանի արդյունաբերական ներուժի բարձրացման գործընթացում, բարձրտեխնոլոգիական ռեսուրսի արդյունաբերական կապիտալիզացիան ոչ միայն արտաքին շուկայի, այլ առաջին հերթին հենց Հայաստանի արդյունաբերության համար: Հայաստանի տնտեսությանը ցուցաբերվող օժանդակությունը այդ խնդիրը լուծմանը միտված լինելու պարագայում կունենա համակարգային, առավել խորքային նշանակություն եւ արժեք:
Բաց մի թողեք
«Biella» ապրանքանիշի «Տավարի կոտլետ»-ի նմուշում աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով կասեցվել է արտադրամասի առանձին գործառույթ
Հուլիսի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Հուլիսի 10-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են