ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Այսօր արտահայտել եմ ԱՄՆ-ի վճռական աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։

Բաց մի թողեք
Կոսովոյի նախկին նախագահը կոչ է անում փոխզիջման՝ ընտրություններից առաջ քաղաքական փակուղին հաղթահարելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա չորս տարվա ընթացքում
Ռաման պնդում է, որ Քուշների հետ կապված ափամերձ շինարարության դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է «հիբրիդային պատերազմ»