Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ տեղի ունեցած դեպքի օրը ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։
«Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն»,- մանրամասնել է Նարեկ Սարգսյանը։
«Ավելի վաղ, Հայաստանի սահմանին իրանցի վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրերը մեկնաբանել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ իրանական NASRNEWS-ի հետ զրույցում՝ նշելով, որ իրանցի վարորդի վիճակը լավ է և նրան դուրս են գրել հիվանդանոցից։
Գլխավոր հյուպատոսը հայտնել է, որ անձամբ այցելել է դեպքի վայրը և հանդիպել է տեղական ոստիկանության ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնի իրենց բողոքը: Վարամինը նշել է, որ դեպքի մեղավորը անցնում է հարցաքննության փուլով:
Բացի այդ, ընդգծելով Նորդուզ սահմանային անցակետի տնտեսական և ռազմավարական կարևորությունը՝ հյուպատոսը նշել է, որ այս տարվա մարտ-մայիս ամիսներին նկատվել է արտահանման և տարանցման բեռների 60% աճ, ինչը կարող է որոշ մարդկանց չգոհացնել և մղել նման դեպքերի ու կողմնակի իրադարձությունների ստեղծմանը»,- գրել է աղբյուրը:
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ