Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։ Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։
Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։ Տարածքը սահմանազատվել է։ Դեպքի մասինտեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմանում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Հարութ Ս.-ի, Արմեն Ա.-ի և մեկ այլ անձի (ինքնությունը պարզվում է) միջև, որի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը