Թվով 13 կուսակցության Հակակոռուպցիոն հանձնաժողովը տուգանել է 40 հազար դրամի չափով։
Ըստ հանձնաժողովի՝ կուսակցությունները ստացած եւ ծախսած միջոցների մասին 2023 թվականին տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հանձնաժողով չեն ներկայացրել եւ հրապարակել։
Նրանց նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։
Այդ կուսակցություններն են՝ «Արդար Հայաստանը», «Բալասանյան դաշինքը», «Ազգային առաջընթացը», «Հայազնը», «Գործարարը», «Գոյամարտ համազգայինը», «Օրենքը եւ արդարությունը», «Միասնական հայրենիքը», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատականը», «Հայկական երազանքը», «5165 ազգային պահպանողական շարժումը, «Ազգային համաձայնությունը» եւ «Միավորված աշխատանքայինը»։






Բաց մի թողեք
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի
Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ․ Լուսանկար
Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի, նրա կարգավիճակը փոխվել է, գործը փլուզվել