Երեկ գիշեր Սևանի «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացին Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանն է։ Նա «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ էր։
Նշենք, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով քրեական գործերով անցնող մի քանի նորատուսցիներ սկսել են կրակոցներ արձակել։ Նրանցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։
Ինչ վերաբերում է Արսեն Աֆիյանին, ապա նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, ամուսնացած էր, երեք երեխաների հայր։ Մեր տեղեկություններով՝ իր յոթ ամյա երեխայի աչքի առաջ էլ սպանվել է Աֆիյանը։
«Արտակարգ մարդ էր, արտակարգ ընկեր ու հայրենասեր քաղաքացի»,- MediaHub-ին փոխանցեցին Սևանի համայնքապետարանից։


Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը