Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է՝ ինչպես անել, որ անձանց բանկային քարտերից չկարողանան գումար կորզել:
«Տարբեր տիպի խաբեություններ կան․ բոլորը ուղղված են նրան, որ քարտից տվյալներ ստանան։
Այնքան տարբեր խաբեություններ կան, որ հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը։
Դրա համար անում ենք հետևյալը․ պահում եք առանձին քարտ, կարող եք վիրտուալ քարտ բացել։ Այսօր շատ բանկեր տալիս են այդ հնարավորությունը։ Դուք օնլայն բանկինգի միջից բացում եք ֆիզիկապես գոյություն չունեցող քարտ, կամ քարտ եք բացում, որտեղ գումար չեք պահում։ Հենց պետք է գործարք անեք, վրան գցում եք գումարը։ Եթե մնացորդ կմնա, հանեք այդ մնացորդը և վրան գումար մի պահեք»,- նշել է նա։
Բաց մի թողեք
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան
Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պատրաստ չլինենք պատերազմին
Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել էին փողոցային ոչ բռնի պայքար․ Խուդոյան