Սահմանադրական դատարանը մասամբ բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը:
Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
Բարձր դատարանը որոշել է, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը պետք է վերաորակվել:
Վճռաբեկի դիմումի մյուս մասը մերժվել է։

Բաց մի թողեք
ՔԿ-ն կրկին անցել է գործի. 50-ից ավելի տներ են մտել
Սերժ Սարգսյանի՝ ՊՆ նախարար աշխատած տարիներին կնքված պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 131 մլն դրամ
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները