27/12/2024

«Զրոներ» Գյումրիում կառավարող «Բալասանյան դաշինք»-ի հաշվետվության մեջ

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ստանձնել է համայնքի կառավարումը, հրապարակել է իր 2023 թ․ տարեկան հաշվետվությունը։

Ըստ այդմ՝ կուսակցությունը հաշվետու տարում ֆինանսական գործունեություն չի իրականացրել։ Հատկանշական է, որ 2016 թվականին պետական գրանցույմ ստացած սույն քաղաքական ուժը, որի ղեկավարը Գյումրիի քաղաքապետ Վարգդես Սամսոնյանն է, ունի ընդամնեը 400 անդամ, չունի ոչ մի գույք, նվիրատվություններ չի ստացել 2023-ին, չի ունեցել մուտքեր-ելքեր, եւ միակ թիվը, որ նշված է հաշվետվության մեջ, նախորդ տարվանից մնացած 244 հազար 200 դրամ դրամական միջոցների մնացորդն է։ «Բալասանյան դաշինք»-ը, հիշեցնենք, Գյումրիի վերջին ՏԻՄ ընտրություններում ստացել էր 14 մանդատ (9631 քվե)։

Այսօր՝ հուլիսի 26-ին, ի դեպ, համայնքի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է ավագանու որոշման նախագիծը, որում մասնավորապես նշված է․ «ՀՀ վարչական դատարան ներկայացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր՝ Գյումրի համայնքի ղեկավարի հետևյալ որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով․

1) Գյումրու քաղաքապետի 2003թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1439 որոշում․
2) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի մայիսի 30-ի թիվ 628 որոշում․
3) Գյումրու քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1111 որոշում․
4) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի10-ի թիվ 1331 որոշում․
5) Գյումրու քաղաքապետի 2006թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1330 որոշում․
6) Գյումրու քաղաքապետի2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1430 որոշում․
7) Գյումրու քաղաքապետի 2006թվականիդեկտեմբերի 18-ի թիվ 1794 որոշում․
8) Գյումրու քաղաքապետի 2007թվականի հուլիսի 2-ի թիվ 1153 որոշում․
9) Գյումրու քաղաքապետի 2007թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2169 որոշում․
10) Գյումրու քաղաքապետի 2008թվականի մարտի 17-ի թիվ 479 որոշում․
11) Գյումրու քաղաքապետի 2008թվականի մարտի 24-ի թիվ 531 որոշում․
12) Գյումրու քաղաքապետի 2008թվականի մայիսի 7-ի թիվ 916 որոշում․
13) Գյումրու քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի թիվ 1405 որոշում․
14) Գյումրու քաղաքապետի 2008թվականի հուլիսի 11-ի թիվ 1404 որոշում․
15) Գյումրու քաղաքապետի 2008թվականի թիվ 2695 որոշում․
16) Գյումրու քաղաքապետի 2010թվականի հունվարի 13-ի թիվ 35-Ա որոշում․
17) Գյումրու քաղաքապետի 2010թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 2452-Ա որոշում․
18) Գյումրու քաղաքապետի 2010թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2673-Ա որոշում․
19) Գյումրու քաղաքապետի 2010թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2971-Ա որոշում․
20) Գյումրու քաղաքապետի 2011թվականի փետրվարի 24-ի թիվ 649-Ա որոշում․
21) Գյումրու քաղաքապետի 2011թվականի հունիսի 10-ի թիվ 2387-Ա որոշում․
22) Գյումրու քաղաքապետի 2011թվականի հունիսի 10-ի թիվ 2386-Ա որոշում․
23) Գյումրու քաղաքապետի 2018թվականի ապրիլի 3-ի թիվ 570-Ա որոշում․
24) Գյումրու քաղաքապետի 2018թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1630-Ա որոշում։
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը՝մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ն ապահովել սույն որոշման կատարումը։

Կից ներկայացված է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի հիմնավորումը, որում մասնավորապես նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2024 թվականի հունիսի 11-ի եւ 2024 թվականի հունիսի 19-ի համապատասխան գրություններով, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի հունիսի 5-ի գրությամբ Գյումրի համայնքի ավագանուն են ներկայացվել առաջարկություններ՝ Գյումրու քաղաքապետի 24 որոշումներ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

Ներկայացված առաջարկություններով հիմնավորվում է, որ Գյումրու քաղաքապետի մի շարք որոշումներով խախտվել են պետության և/կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։

Գյումրիի նախկին համայնքապետերը հիշյալ ժամանակ եղել են ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն ու երբեմնի ՕԵԿ-ական, ապաեւ՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը։