Դաշնակցությունը ասել է, թե ընդդիմության քոչարյանական թևը, այո, պատրաստ է զիջել Հայաստանի անկախությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեջբերելով դաշնակցության Շրջաբերական 004-ը:
«1. Դաշնակցությունը (ասել է թե ընդդիմության քոչարյանական թևը), այո, պատրաստ է զիջել Հայաստանի անկախությունը։
2. Քոչարյանական թևը գտնում է, որ Ղարաբաղի հարցի լուծման լավագույն տարբերակը Հայաստանն ու Ղարաբաղը միասին՝ որպես մեկ միավոր Ռուսաստանի կամ Միութենական պետության կազմի մեջ տեղավորելն է։
3. Քոչարյանական թևը 2022 թվականին գտնում էր, որ Ղարաբաղում իշխանափոխությունը «հրամայական է»։ (Հիշեցնեմ, որ Ղարաբաղում իշխանափոխություն եղավ՝ իր բոլոր հետևանքներով)։
4. Շրջաբերական 004-ով Դաշնակցությունն իր անդամներին ասում է, որ «սահմանազատումն ու սահմանագծումը ԵՐԲԵՔ չեն կարող բխել հայ ժողովրդի շահերից»։ Ուշադրություն դարձրեք, չի ասվում՝ հիմա, այս ընթացքում, ուժերի այս հարաբերակցությամբ, աշխարհաքաղաքական այս իրավիճակում և այլն, ասվում է՝ ԵՐԲԵՔ։ Սա պատահական ընտրված բառ չէ, համաժողովի արդյունքների մասին շրջաբերականում պատահական բառեր չեն հայտնվում։ Բայց սա տրամաբանական բառ է, եթե հաշվի առնենք, որ Դաշնակցությունը Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի կամ Միութենական պետության կազմում՝ առանց անկախության, ո՞վ է տեսել որ այլ պետության կազմում ինչ-որ միավոր սահմանզատվի ու կամ սահմանագծվի։
Այլ կերպ ասած՝ սահմանազատման ու սահմանագծման դեմ ընդդիմության պայքարը ընդամենը Հայաստանի անկախության դեմ պայքարի փուլերից մեկն է։
Այսպիսով արդեն փաստագրված կարող ենք պնդել, որ ԱԺ-ի մեծությամբ երկրորդ խմբակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, և որ Ղարաբաղի հարցի նրանց պատկերացրած միակ լուծումը եղել է Հայաստանի ու Ղարաբաղի որպես մեկ միավոր Ռուսաստանի կազմում ընդգրկվելը»:
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան