44-օրյա պատերազմի նախօրեին խնջույք կազմակերպելու դրվագով մեղադրվող Սևակ Աբրահամյանի գործով շուրջ 2 տարի տևող դատավարության ընթացքում դատակոչված 51 վկաներից միայն չորսն են հարցաքննվել։
Գործով դատաքննությունը ձգձգվում է՝ տարբեր պատճառներով, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արման Թամրազյանը՝ ոչ պաշտպանության կողմի մեղքով։ Այս ընթացքում դատարանում հարցաքննվել են Օնիկ Գասպարյանը, Կարեն Շաքարյանը։
Փակագծեր չբացելով՝ փաստաբանը հայտնեց․ որ այդ ցուցմունքներն արդեն իսկ բավարար են, որ արդարացման դատական ակտ կայացվի։ Դատաքննության ընթացքում փոփոխվել է մեղադրյալ Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը, շուրջ վեց ամիս է՝ նա տնային կալանքի տակ է։

Բաց մի թողեք
ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ
Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չեն ընտրել
Կլքի՞ արդյոք ՔՊ-ն