Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողություններին մոտ 2 հազար հյուրի է սպասում: Արդեն սկսվել է լրագրողների հավատարմագրումը:
Հրապարակ թերթը գրել է․ Ինտրիգն այն է, թե ՀՀ իշխանությունից, որը Հայ առաքելական եկեղեցուն վերջին տարիներին «պատերազմ» է հայտարարել, ով կմասնակցի այդ արարողություններին, եւ կմասնակցե՞ն արդյոք, թե՞ ոչ:
Գրել էինք, որ Մայր Աթոռը նախատեսում է հրավիրատոմսեր ուղարկել նախ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին` ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, ԱԱԾ տնօրեն, ՆԳ, պաշտպանության, ԱԳ նախարարներ, Արտաքին հետախուզության եւ ոստիկանության պետեր, ԱԱԽ քարտուղար, ԶՈՒ ԳՇ պետ, ապա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների` պատգամավորներ, նախարարներ: Հրավիրատոմսեր կստանան նաեւ նախկին նախագահները եւ նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ: Տեղեկացանք, որ հրավիրյալների մեծ մասը տաճարի նորոգման հովանավորներն են լինելու, հիմնականում` սփյուռքից:
Երեկ վարչապետի խոսնակն ասել էր, որ իրենք Էջմիածնից հրավիրատոմս չեն ստացել: Սակայն բանն այն է, որ արարողություններին դեռ մեկ ամիս կա, եւ հրավիրատոմս ոչ մեկը դեռ չի ստացել: Այս օրերին, մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն անձամբ զբաղված է այդ ցուցակները կազմելով եւ դեռ չի ավարտել այդ գործը: Ըստ ամենայնի, կավարտի մոտ օրերս, եւ եկող շաբաթվանից հրավիրատոմսերն արդեն կսկսեն առաքվել` փոստային ծանուցումներով:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի