Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Երևույթը Կենտրոն վարչական շրջանում դիտվել է գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին,
Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկել
Ֆլամինգոներն ընդդեմ օլիգարխների․ Ինչու են կանաչները խաղադրույք կատարում վարդագույն թռչնի վրա… Ալբանիայից. Լուսանկարներ
ՀԴԲ-ն ձերբակալել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին. Լուսանկար