««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների հատկացումները՝ հիմնականում ՀՀ պետբյուջեի հաշվին, ավելացել էին՝ 240 մլն դրամից դառնալով 1 մլրդ 800 մլն դրամ. ԱՆԻՖ-ը 5 տարի գործելուց հետո լուծարվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել ԱՆԻՖ-ի՝ մինչեւ 2022 թվականի հաշվետվությունները։ 5 տարում ծախսվել է ավելի քան 6 մլրդ դրամ՝ աշխատավարձերի եւ դրան հավասարեցված վճարումների, հարկերի, դուստր ընկերություններում ներդրումների համար։
Ներկայացնենք ԱՆԻՖ-ի «իրականացրած» ծրագրերի մասին, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա. ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել է 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։ Մինչ լուծարումը՝ 2024 թվականի հունվարին, դադարեցվեց ԱՆԻՖ-ի ամենախոշոր նախագիծը. «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն այլեւս թռիչքներ չի իրականացնում։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր. ԱՆԻՖ-ին էր պատկանում նաեւ Hard Rock Cafe Yerevan-ի բաժնետոմսերի 48 տոկոսը։ Hard Rock Cafe Yerevan նախագծի շրջանակում ներդրվել է մոտ $2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 967 մլն դրամ: Երեւանյան Hard Rock սրճարանից բացի ԱՆԻՖ-ը կամ պետական հետաքրքրությունների ֆոնդը ներդրումներ է արել մի շարք այլ նախագծերում, ինչպես, օրինակ, «Գլոբալ քոնեքթ», «Էկո ֆրեշ մաշրումս», «Սերմից ֆերմա» եւ այլն։
Այս նախագծերից ներկայումս գործող է թերեւս միայն Hard Rock սրճարանը, որը գտնվում է Պուշկինի 3 հասցեում։ Այն համաշխարհային Hard Rock ցանցի մասնաճյուղն է Երեւանում։ Սրճարանը, ինչպես նկատում ենք, ՔՊ-ականների սիրելի վայրերից է, գուցե հենց սրանից ոգեշնչված ձգտեցին ունենալ բացօթյա սրճարան ԱԺ բակում։
Այս նախագծերից բացի՝ ԱՆԻՖ-ը խոշոր ներդրումներով համահիմնադրել է Fly Arna ավիաընկերությունը, որը արդեն լուծարվել է։ «Ֆլայ Արնայի» թիմում, համաձայն ԱՆԻՖ-ի հաշվետվությունների, միջին աշխատավարձը կազմել էր 1 մլն 165 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվը 87 էր, որոնք դարձան գործազուրկ ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո։
Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացնում էր «Այգ-1»՝ 200 մեգավատտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման նախագիծը, որի շինարարությունը մայիսին դեռ չէր էլ մեկնարկել։ Ստացվում է, որ լուծարված ԱՆԻՖ-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, ՀՀ պետական բյուջեից ծախսել է մոտ 10 միլիարդ դրամ, որոնք հօդս են ցնդել ֆոնդի լուծարումից հետո։
Այսինքն՝ 7-ից ավելի նախագիծ մնաց թղթի վրա կամ կառավարության խղճի առաջ։ Հարկ է նշել, որ ԱՆԻՖ-ն անցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարմանը, այսինքն՝ ֆոնդին պատկանող ծրագրերում առկա բաժնեմասը տնօրինում է ՏԿԵՆ-ը»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները