«Ես այս ամբիոնից գլուխս ամենաբարձրը կարող եմ խոսել, որովհետև 8 տարվա ավագանու պատմության մեջ բացակայել եմ 1 նիստից, այն էլ՝ հարգելի պատճառով»:
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Գոնե այստեղ խոսելուց, պարոն Երիցյան, ներողություն խնդրեք երևանցիներից, դեռ մի բան էլ բարձր բղավում եք, ամեն ինչ կապում եք օրենքի հետ: Օրենքում հստակ ասված է, որ դուք պիտի մասնակցեք հանձնաժողովի նիստերին:
Տիկին Աբգարյան, պարոն Երիցյան, էդ որ գոռում եք այստեղից, բա դուք ձեր մատներով չէի՞ք սեղմել Գևորգ Աճեմյանին մանդատից զրկելու նախագծին, սեղմել եք»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով ավագանու մի քանի անդամի մանդատից զրկելու գործընթացին:
Խաչատրյանը նաև նկատեց. «Նախկին ավագանիներ կան, հայ քաղաքական կյանքում այնքան գոյություն ունեցող, ինչքան ժամկետանց իսկանդերների անպետք մարտագլխիկներն են, այդ քաղաքական գլխիկները խոսում են, թե բա գնանք նոր ընտրությունների: Է՜, գնանք, պարոնայք, դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, միևնույն է, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ՝ մեկ-մեկ այցելող»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Բաց մի թողեք
Դարձի եկեք, և գուցե մի օր ներվի ձեզ. Մարինե Պետրոսյան
Կեղծիքը ճշմարտություն չի բերում․ Արա Զոհրաբյան
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան