Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը հիշատակել է 44-օրյա պատերազմի սիմվոլ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանին․
«Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Թող նրա ու մյուս ընկած զինվորների զոհվելը հանգեցնի Արցախի ու Հայաստանի հաղթանակին»:

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։
Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։


Բաց մի թողեք
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր
Ովքե՞ր են վարում և ովքե՞ր են երգել Ալեն Սիմոնյանի հարսանիքին