«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանը կալանավորվել է։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում իշխանության յուրացման նախապատրաստման գործով։
ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:
Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բաց մի թողեք
Հայտնի դատավորին նախազգուշացրել են. Լուսանկար
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ. Տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության