Երեկ Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացողների մի խմբակ երեկոյան «ողբը» շարունակել է ռեստորանում` զուռնա-դհոլի տակ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Հայրենասիրության հենց այս մոդելն է, որ մեր տունը քանդել է։
Երբ հայրենասիրությունը սահմանափակվում է միայն տեսախցիկների առջև ողբալով ու սեղանի շուրջ կենացներ ասելով՝ արդյունքը լինում է այն՝ ինչ եղավ։
Երբ տեսախցիկների առջև խոսում են պետականաշինությունից, զուգահեռ թալանելով բյուջեն, արդյունքը լինում է այն` ինչ եղավ:
Երբ տեսախցիկների առջև խոսում են բանակը հզորացնելուց, իսկ առաջնագիծը կահավորում են կանսեռվի կոկոշներով, արդյունքը լինում է այն` ինչ եղավ:
Հայրենասիրության էս մոդելը տեղ չունի մեր կյանքում, իսկ դրա կրողները` հանրային կյանքում»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը