Քնչական կոմիտեն որոշում է ընդունել ձերբակալել «Մաքուր Երկաթ գործարան” ԲԲԸ տնօրեն Կարեն Հակոբյանին։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կարեն Հակոբյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ Այլ տեղեկատվություն՝ նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում», – հայտնեցին MediaHub-ին ՔԿ-ից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մաքուր Երկաթ գործարանի” տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել էր Քննչական կոմիտե: Շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով Քննչական կոմիտեի շենքում, ներկայացնելով մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ ներկայացել է և ցանկանում է տեղեկանալ ինչի համար էր առաջացել նման անհրաժեշտություն, դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք:
Մեր տեղեկություններով Հակոբյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։
Բաց մի թողեք
Աջափնյակ դատական նստավայրում ընթանում է այսօր ձերբակալվածների դատը
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ