Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն ունեն։
Այս մասին Նյու Յորքի թուրքական տանը՝ ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է՝ նպաստել տարաձայնությունների վերացմանը, խաղաղությանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք անսասան ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Ժամանակակից աշխարհին այս սկզբունքներն ավելի քան երբևէ պետք են»,- ընդգծել է նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել բազմաբևեռ աշխարհակարգը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների շահերը չեն կարող որոշել համաշխարհային գործընթացների ընթացքը։ Աշխարհում հինգից ավելի տերություններ կան, և ես այս մասին ևս մեկ անգամ կհայտարարեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունից»,- ասել է նա:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը