Սեպտեմբերի 27-ին քրեորեն պատժելի դեպք է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
Մինչ ոստիկանները քոլեջում պարզել են դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։ Քոլեջում տնօրեն Ռոբերտ Աբրահամյանն ասել է, եր երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին:
Ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա