16/02/2026

Հայերից ներողություն եմ խնդրում «Վրացական երազանք»-ի պոռթկումների համար. Մամուկա Խազարաձե

Armenia Georgia

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն արձագանքել է կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին։

«Ալիք». Խազարաձեն ասել է. «Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը դուրս է եկել բոլոր սահմաններից, որն արդեն մի քանի տարի շարունակվում է իմ դեմ»։ «Վերջին զրպարտչական արշավը տարածվում է ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդի՝ հայերի վրա։

Mamuka Khazaradze1

Ես նրանցից ներողություն եմ խնդրում «Վրացական երազանք»-ի անպարկեշտ, անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե ​​իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես դրա մասին կխոսեի բաց ու համարձակ։ Նրանք, ովքեր անհանգստանում են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար, այլատյաց են»,- գրել է Խազարաձեն:

Նորայր Միսկարյան